Մեր մասին
ՄԵՐ ՄԱՍԻՆԲանկի լրիվ անվանումը ''Արդյունաբերության և Շինարարության Ինվեստիցիոն Բանկ'' Փակ Բաժնետիրական Ընկերություն Բանկի կարճ անվանումը Արդշինինվեստբանկ ՓԲԸ:
Արդշինինվեստբանկ ՓԲԸ ստեղծվել է 28.12.2002թ.և գործում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2003թ. փետրվարի 27-ի որոշմամբ տրված բանկային գործունեություն իրականացնելու թիվ 83 լիցենզիայի հիման վրա:
Բանկը հիմնադրվել է 5.000.000 ԱՄՆ դոլար կանոնադրական հիմնադրամով, որի բաժնետոմսերը պատկանում էին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ համարվող Ռասկո-Արմենիա¦ ՓԲԸ, Բիզնես ներդրումների կենտրոն¦ ՍՊԸ: 2005 թվականի վերջին ավելացավ ևս մեկ բաժնետերª Միջազգային բիզնես կենտրոն¦ ՀՁ ՓԲԸ-ն:
2003թ. Արդշինինվեստբանկ¦ ՓԲԸ-ն ձեռք բերեց ''Արդշինբանկ'' ԲԲԸ և ''Հայագրոբանկ'' ՓԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասըª իրենց մասնաճյուղային ցանցերի հետ միասին:
Բանկն արժեթղթերի շուկայի մասնակից է`ըստ թիվ 19/200941 ևևթիվ 19/200942 անժամկետ եռակողմ պայմանագրերի կնքված 2004թ.սեպտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկի,Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի միջև:
2005 թվականին Բանկը դարձավ ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայում դիլերի ֆունկցիաների կատարող` համաձայն 25.05.2005թ. ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված թիվ 19/250555 պայմանագրի:
2005 թվականին Բիզնես ներդրումների կենտրոն¦ ՍՊԸ կողմից կատարվել է Բանկի կանոնադրական կապիտալի համալրում 73.774.100 հայկական դրամի չափով:
Արդշինինվեստբանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, ArCa ՓԲԸ-ի և Հայաստանի ֆոնդային բորսա¦ ինքնակարգավորող կազմակերպության անդամ:
2004թ. օգոստոս ամսին Արմենիան Քարդ ՓԲԸ միջնորդությամբ Բանկը դարձավ Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, որը հնարավորություն տվեց թողարկել և սպասարկել EuroCard/MasterCard, Maestro/Cirrus կարգի տարբեր դասերի քարտեր, ինչը ընդլայնեց Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների ցանկը քարտային բիզնեսի ոլորտում:
Բանկը հանդիսանում է Միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման SWIFT համակարգի, Հայինկասացիա ՓԲԸ և Արմենիան Քարդ ՓԲԸ բաժնետեր:
Բանկն ընդգրկված է միջազգային կազմակերպությունների բազմաթիվ վարկավորման ծրագրերում` "Համաշխարհային Բանկի Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության" և "Ձեռնարկությունների զարգացման" ծրագրերում, Միգրացիայի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոնի վարկավորման ծրագրերում:
Ներկայումս Բանկի ունի թղթակցային հաշիվներ ինչպես եվրոպական և ամերիկյան խոշորագույն բանկերում, այնպես էլ մերձավոր արտասահմանյան Բանկերում:
Այսօր Բանկն առաջարկում է իր հաճախորդներին միջազգային փոխանցումների իրականացման ամենալայն ընտրություն` սկսած արտասահմանյան բանկերում բացված հաշիվներին միջոցների փոխանցումից մինչև շտապ ցպահանջները Contact, MoneyGram, Unistream համակարգերով, ընդ որում Բանկը հանդիսանում է Money Gram-ի միակ և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև ռուսական խոշոր և ճանաչված "Պրոմսվյազբանկ", "Սբերբանկ", "Սոցգոռբանկ" և "ՖՈՐՍ-Բանկ" բանկերի մասնաճյուղերի լայն ցանցի միջոցով:
"Արդշինինվեստբանկ" փակ բաժնետիրական ըմկերությունն ունի մասնաճյուղային լայն ցանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ներկայացուցչություն Փարիզում (Ֆրանսիա):