Համակարգը ԱրՔա քարտապաններին հնարավորություն է
տալիս կատարել տարբեր գործարքներ ինտերնետի միջոցով
Գրանցեք Ձեր ԱրՔա վիրտուալ քարտը

Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բանկի լրիվ անվանումը ''Արդյունաբերության և Շինարարության Ինվեստիցիոն Բանկ'' Փակ Բաժնետիրական Ընկերություն Բանկի կարճ անվանումը Արդշինինվեստբանկ ՓԲԸ:

Պատմություն

2003 Գրանցվեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83)

Ձեռք բերեց "Արդշինբանկ" ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը

Ձեռք բերեց "Հայագրոբանկ" ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին

2004 Արժեթղթերի շուկայի մասնակից (ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Արդշինինվեստբանկի միջև կնքված թիվ 19/200941 և թիվ 19/200942 անժամկետ եռակողմ պայմանագրեր)

2005 ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայում դիլերի ֆունկցիաներ կատարող (ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված թիվ 19/250555 պայմանագիր)

"Հայաստանի ֆոնդային բորսա" ինքնակարգավորվող կազմակերպության (այժմ` "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ) մասնակից

Հայաստանի ֆոնդային բորսայում (այժմ` "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ) կազմակերպվող արտարժույթի բորսայական առևտրի մասնակից

Հիմնադիրներ

"Ռասկո-Արմենիա" ՓԲԸ

"Բիզնես ներդրումների կենտրոն" ՍՊԸ

Բաժնետերեր

"Բիզնես Ներդրումների Կենտրոն" ՍՊԸ

Միջազգային Ֆինանսական Կորպորացիա

"Միջազգային բիզնես կենտրոն" ՀՁ ՓԲԸ

Ֆիզիկական անձինք

Մասնակցությունը վարկային ծրագրերին

Համաշխարհային Բանկի

– Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության

– Ձեռնարկությունների զարգացման

Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի

Գերմանահայկական հիմնադրամի քաղաքային ջեռուցման և էներգախնայողության

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի

– Գյուղական տարածքների տնտեսական զարգացման

– Գյուղական ձեռնարկատիրության և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման

Անդամակցություն և բաժնետիրություն

Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, "Արմենիան Քարդ" ՓԲԸ, "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ, "Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության" անդամ

MasterCard/Europay համաշխարհային վճարային համակարգի փոխկապակցված անդամ

VISA International վճարային համակարգի լիիրավ անդամ

SWIFT համակարգի, "Արմենիան Քարդ" ՓԲԸ բաժնետեր

Պարգևատրումներ

2005 Citibank New York ուղղված դոլարային վճարումների համար Citigroup-ի կողմից տրված Որակի դիպլոմ

2005/2006 Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու կենտրոնական բանկի կողմից տրված ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլերի դիպլոմ

2009 MoneyGram դրամական փոխանցումների համակարգի կողմից շնորհված հավաստագիր` որպես Հայաստանում ամենավստահելի բանկ