Հարցեր
Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է գրանցվել:Այս կայքի միջոցով տրամադրվող ծառայություններից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել Ձեր քարտը: Քարտի գրանցումն անվճար է:
- քարտի համարը (առանց բացատների),
- Ձեր անումը (ինչպես այն դաջված է քարտի վրա),
- քարտի վավերականության ժամկետը,
- Ձեր ծննդյան ամսաթիվը,
- Ձեր բանկային գաղտնաբառը (այն, որը նշել եք քարտը ստանալու համար լրացված բանկային գրանցման ձեվում):
Բացի այդ, անհրաժեշտ է ևս մեկ գաղտնաբառ նշել ստեղծվող վիրտուալ քարտի համար և սահմանել վիրտուալ քարտի վավերականության ժամկետը: Պետք է նաև նշել քարտով կատարվելիք գործարքների (կոմունալ վճարներ, ապրանքներ առաքումով, էլեկտրոնային ծառայություններ առանց առաքման և ֆինանսաբանկային ծառայություններ այլն) գումարային սահմանափակումները: Տես նաև Գրանցում մասը:
Ի՞նչ են սահմանները:
Ծառայությունների յուրաքանչյուր խմբի համար անհրաժեշտ է սահմանել հետևյալ տվյալները.
- ՄԻԱՆՎԱԳ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՍԱՀՄԱՆԸ. միանվագ գործարքի առավելագույն գումարը;
- ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՉ. ՙ Այս դաշտում նշվում է թե ընտրված ժամանակահատվածում առավելագույնը որքան գործարքներ կարողեք իրականացնել:
- ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՍԱՀՄԱՆԸ. ՙԼիցքավորման ժամկետը՚ դաշտում նշված ժամանակահատվածում կատարվելիք գործարքների ընդհանուր գումարի առավելագույն սահմանը:
- ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ. ժամանակահատված (օր, շաբաթ, կամ ամիս), որի ընթացքում գործում են Ձեր կողմից գրանցված սահմանափակումները:
Կարո՞ղ եմ փոխել իմ վիրտուալ քարտի տվյալները:
Մուտքագրված տվյալները փոփոխման ենթակա չեն: Ցանկացած տվյալª գաղտնագիր, վավերականության ժամկետ, սահմաններ, փոխելու համար անհրաժեշտ է նոր վիրտուալ քարտ ստեղծել, որից հետո հին քարտի գործողությունը կասեցվում է:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՍտուգե°ք մուտքագրված տվյալները կամ դիմե°ք բանկին, որից ստացել եք Ձեր քարտը՚:
Վիրտուալ քարտի գոյացումը կարող է մերժվել մի քանի պատճառով.
Մուտքագրված անունը չի համապատասխանում քարտի վրա դաջվածին:
- Բանկային քարտի վավերականության ժամկետը սխալ է մուտքագրված:
- Մուտքագրված գաղտնաբառը սխալ էª այն չի համապատասխանում բանկային ձևում նշվածին:
- Մուտքագրված ծննդյան ամսաթիվը սխալ էª այն տարբերվում է բանկային ձևում նշվածից:
Եթե վերջին երկու տվյալները չեք հիշում, դիմեք Ձեր բանկին:
Անվտանգության նկատառումներից ելնելովª քարտի գործողությունը կարող է կասեցվել մի քանի հաջորդական սխալ գրանցման փորձերի դեպքում: Դիմեք Ձեր բանկին քարտը վերագործարկելու համար:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԳրանցումը մերժված է՚:
Հավանաբար, Ձեր քարտի գործողությունը ժամանակավորապես կասեցված է մի քանի հաջորդական անհաջող գրանցման փորձերի պատճառով: Վերագործարկման (ապաբլոկավորման) կոդը Ձեզ կուղարկվի էլեկտրոնային նամակով:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՏվյալ համարով քարտ գոյություն չունի:
Հավանաբար, քարտի համարը սխալ եք մուտքագրել: Հիշե°ք, որ քարտի համարը պետք է մուտքագրվի ճիշտ այնպես, ինպես դաջված է քարտի վրաª առանց բացատների:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՁեր քարտի օգտագործումը սահմանափակ է՚: Դիմեք Ձեր բանկին:
Հավանաբար, փորձում եք գրանցել մի քարտ, որը ԱրՔա համակարգում չէ: Ներկայումս այս վճարային համակարգով էլեկտրոնային գործարքներ կատարել հնարավոր է միայն ԱրՔԱ քարտերի միջոցով:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԲացակայում է է-փոստի հասցեն՚:
ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգում գրանցվելուց և վիրտուալ քարտ ստեղծելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել: ՀամաÏարգը ակտիվացման կոդն ուղարկում է է-փոստի հասցեով, որը նշել եք բանկային գրանցման ձևում: Եթե բանկային ձևում է-փոստի հասցե նշված չէ, չեք կարողանա օգտագործել Ձեր քարտը էլեկտրոնային գործարքների համար: Դիմեք Ձեր բանկին խնդիրը շտկելու համար:
Փորձում եմ միանալ (log-in) համակարգին, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՄուտք չկա՚:
1. Հավանաբար, Ձեր վիրտուալ քարտի գործողությունը կասեցվել է մի քանի հաջորդական սխալ մուտքի փորձերի հետևանքով: Անհրաժեշտ է վերագրանցվել և նոր վիրտուալ քարտ ստեղծել:
2. Հավանաբար, գրանցումից հետո չեք ակտիվացրել Ձեր վիրտուալ քարտը: Դիմեք է-փոստով Ձեզ ուղարկված հասցեին քարտը գործարկելու համար:
Փորձում եմ միանալ համակարգին, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙՎավերացում չի կատարվում՚:
Հնարավոր է, որ վիրտուալ քարտի համարը և/կամ գաղտնաբառը սխալ եք մուտքագրեք: Ստուգե°ք և փորձե°ք նորից:
Փորձում եմ գործարք կատարել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԱնբավարար միջոցներ՚:
Հնարավոր պատճառներն են.
1. Հավանաբար գործարքի գումարը գերազանցում է միանվագ գործարքի գումարի սահմանը, որը Դուք սահմանել եք վիրտուալ քարտի ստեղծման ընթացքում:
2. Հավանաբար գերազանցել եք գործարքների թիվը կամ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված բոլոր գործարքների ընդհանուր գումարը, որ սահմանել եք վիրտուալ քարտի ստեղծման ընթացքում:
3. Հավանաբար Ձեր քարտային հաշվին առկա գումարը բավարար չէ:
Փորձում եմ գրանցվել կամ գործարք կատարել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԿասեցված քարտ՚:
Քարտը, որ փորձում եք օգտագործել, համակարգի կողմից ճանաչվել է որպես կորցված կամ գողացված: Եթե գտել եք այդ քարտը, դիմեք համապատասխան բանկին կամ զանգահարեք քարտի հակառակ կողմում տպված հեռախոսահամարով: